Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Իրակլի Կոբախիձեն, հանդիպել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար, Անդրեաս Կիֆերի հետ:

Հանդիպմանը զրուցել են Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մասին: Զրույցն վերաբերել է նաև Վրաստանում իրականացրած և ընթացող բարեփոխումներին, ինչպես նաև ինքնակառավարման և տարածաշրջանային քաղաքականության հետագա ամրապնդման կարևորությանը: Կողմերը վերահաստատել են հետագա համագործակցության պատրաստակամությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, կոնգրեսի փոխնախագահ, Թամար Տալիաշվիլին և պատգամավոր Գիորգի Խոջեվանիշվիլին:

«Վրաստանը շատ ակտիվ էր նախագահում Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը և գերազանք համագործակցել է տարբեր դերակատարների հետ: Անցյալ տարի կոնգրեսի նախագահը շատ բեղմնավոր այց ունեցավ Վրաստան: Մենք բարձր մակարդակի հանդիպումներ ունեցանք, որտեղ մեզ ներկայացրեցին ապակենտրոնացման բարեփոխման արդյունքները և հետագա քայլերը: Կոնգրեսը շահագրգռված է շարունակել երկխոսությունը և մենք ուրախ ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկված են մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում տեղական և տարածաշրջանային ժողովրդավարությունը: Կոնգրեսի և Վրաստանի խորհրդարանի միջև կամուրջը կլինի կոնգրեսի փոխնախագահ, Թամար Տալիաշվիլին: Մենք հույս ունենք համագործակցել նաև հաջորդ տարի», – հանդիպումից հետո հայտարարել է Անդրեաս Կիֆերը:

Ըստ Թամար Տալիաշվիլիի, կոնգրեսի գլխավոր քարտուղարը սատարում է Վրաստանում ընթացող բարեփոխումներին:

«Եվրոպայի խորհրդի կոնգրեսը Եվրոպայի մայրցամաքում ամենակարևոր կազմակերպությունն է, որն ուսումնասիրում և աշխատում է ինքնակառավարման ոլորտում ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ կապված հարցերի շուրջ: Հետևաբար, այս կազմակերպության քարտուղարի լիակատար աջակցությունը, կապված Վրաստանում ընթացող բարեփոխումների հետ, շատ կարևոր է մեր երկրի համար: Այս տարի Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և այս շատ կարևոր կազմակերպության պատրաստակամությունը մասնակից լինել այս գործընթացին, մեր երկրի համար տեղական ժողովրդավարության զարգացման կարևորագույն և առաջադեմ քայլերից մեկն է»,- հայտարարել է Թամար Տալիաշվիլին: ,

Վրաստանի խորհրդարանի անդամ, Գիորգի Խոջեվանիշվիլիի խոսքով, Վրաստանի խորհրդարանը էլ ավելի ակտիվ կհամագործակցի Կոնգրեսի հետ:

«Կարևոր է այնպիսի բարձրաստիճան պաշտոնյայի աջակցությունը, ինչպիսին է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի նախագահը: Մենք շատ գործնական հանդիպում ունեցանք, խոսեցինք այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են ապակենտրոնացումը, ինքնակառավարման հետագա ամրապնդումը, տարածաշրջանային քաղաքականության ամրապնդումը և աջակցությունը: Հետագայում ակտիվորեն պատրաստվում ենք ավելի սերտ աշխատել կոնգրեսի հետ, – հայտարարել է Գիորգի Խոջեվանիշվիլի: