Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Իրակլի Կոբախիձեն հանդիպել է խորհրդի գլխավոր քարտուղար, Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Վրաստանի խորհրդարանի մշտական ​​պատվիրակության ղեկավար, Կախա Կուճավայի հայտարարությամբ, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հետ կայացել է շատ հետաքրքիր հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ քաղաքական գործընթացները:

«Առաջին հերթին նա շնորհավորեց Իրակլի Կոբախիձեին կուսակցության նախագահության կապակցությամբ: Նա շատ լավ տեղեկացված է Վրաստանում ընթացիկ քաղաքական գործընթացների մասին և առաջին բանը, որի հույսն է հայտնել, դա ապրիլին, հաջորդ նստաշրջանում պատվիրակության ամբողջական կազմին տեսնելն է, ինչպես նաև այն, որ ընդդիմությունը կներկայացվի ինչպես խորհրդարանական վեհաժողովում, այնպես էլ Վրաստանի խորհրդարանում: Իհարկե, մենք խոսեցինք բոլոր այն հարցերի շուրջ, որոնք նախատեսում է մեր երկիրը, և մենք իսկապես մեծ աջակցություն ունենք: Նա քաջատեղյակ է մեր ունեցած ծրագրերի, ներառյալ 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության դիմումի մասին և շատ լավ տեղեկացված է ամռանը մեր կողմից կատարված օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք շատ ողջունելի են», – հայտարարել է Կախա Կուճավան: