Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին հանդիպել են Վրաստանում այցով գտնվող Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին:

Հանդիպմանը զրուցել են դատական բարեփոխման, դատախազային խորհրդի և «Դատախազության մասին» օրինագծի շուրջ:

Փոփոխությունների մասին հանձնարարականները Վենետիկի հանձնաժողովը մշակելու է դեկտեմբերին:

Վենետիկի ահնձնաժողովի պատվիրակությունը Վրաստանում է երկօրյա այցով: Այցի շրջանակներում, պատվիրակության անդամները հանդիպումներ են անցկացրել Վրաստանի օրենսդրական, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչների, Ժողովրդական պաշտպանի և ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների հետ: