Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրենին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրենին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Իգնացիո Կասիին:

Խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների համագործակցության հեռանկարների հարցը:

Իրակլի Կոբախիձեն Իգնացիո Կասիին շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Համադաշնության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար և շեշտել այն կարևոր դերը, որը Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում ունի Շվեյցարիան, որպես մոդերատոր երկիր:

«Խոսքը վերաբերել է Վրաստանում իրականացված և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումներին: Խորհրդարանի նախագահը Իգնացիո Կասիին ծանոթացրել է սահմանադրական և ապակենտրոնացման բարեփոխման հետ»,- նշված է խորհրդարանի մամլո ծառայության կողմից տարածած տեղեկությունում:

Կողմերը քննարկել են Վրաստանում առկա բիզնես-միջավայրի հարցը: