Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ-ի գերագույն հանձնակատարին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ-ի գերագույն հանձնակատարին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ-ի գերագույն հանձնակատար Լամբերտի Զանիերիին:

Կողմերը քննարկել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց հանրային և քաղաքական կյանքին ինտեգրման տեսանկյունից Վրաստանում առկա իրավիճակը: Գերագույն հանձնակատարի գնահատմամբ, այս ուղղությամբ, Վրաստանում կան հիմնարար խնդիրներ: Իր հերթին, խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իշխանությունը ջանք չի խնայում ազգային փոքրամասնությունների քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին առավելագույնս ինտեգրման աջակցության համար:

Ուշադրություն է հատկացվել Վրաստանում ազգային փոքրամասնությունների պաշտպանության համատեքստում կրթության համակարգի բարեփոխմանը: Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանի վարչապետի առաջնահերթությունը կրթությունն է և համապատասխանաբար, իշխանությունը համակարգում նախատեսում է իրականացնել մասշտաբային ներդրումներ:

 

Խոսքը վերաբերել է նաև Լամբերտո Զանիերիի Աբխազիա նախատեսված այցին, բռնազավթված տարածքներում առկա ծանր իրավիճակին մարդու իրավունքների տեսանկյունից և Վրաստանի կառավարության խաղաղարար նախաձեռնությանը: