Իրակլի Կոբախիձեն չի բացառում դատավորների ընտրության օրինագծի առնչությամբ հանձնարարականների հաշվի առնումը
Իրակլի Կոբախիձեն չի բացառում դատավորների ընտրության օրինագծի առնչությամբ հանձնարարականների հաշվի առնումը

Վենետիկի հանձնաժողովն այսօր մեզ ուղարկել է եզրահանգում և ինչպես սպասվում էր, Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատում փոփոխություններն օրենքում,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, կա մի քանի հանձնարարական և կառավարող թիմը պատրաստ է հաշվի առնել այն հանձնարարականները, որոնք համապատասխանության մեջ են Սահմանադրության և իրավական տրամաբանության հետ:

Կոբախիձեն հայտարարում է, որ անհրաժեշտ է անցկացնել խորհրդակցությունների խորհրդարանական մեծամասնության հետ և վերջնական դիրքորոշումը ձևավորել դրանից հետո:

«Մեզ անհրաժեշտ է այս հարցը քննարկել թիմի, խորհրդարանական մեծամասնության հետ: Միայն դրա հիման վրա կկարողանանք ձևավորել վերջնական դիրքորոշում: Վաղը կանցկացվեն հանդիպումներ շահագրգիռ կողմերի, կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որտեղ կքննարկենք հաձնարարականների հարցը: Կանցկացվի մեծամասնության հանդիպում, որտեղ կփորձեմ իմ գործընկերներին համոզել, որ անհրաժեշտ է հաշվի առնել որոշ հանձնարարականներ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: