Իրակլի Կոբախիձեն այսօր կհանդիպի սենատոր Ջեյմս Ռիշի հետ
Իրակլի Կոբախիձեն այսօր կհանդիպի սենատոր Ջեյմս Ռիշի հետ

Մեկնարկում է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի այցը ԱՄՆ:

«Վրացական երազանքի» մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր, տեղական ժամանակով ժամը 15:00-ին, վրացական պատվիրակությունը Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ կհանդիպի սենատոր Ջեյմս Ռիշի հետ:

Նրանց խոսքով, կուսակցության նախագահի հետ հանդիպմանը կմասնակցեն կուսակցության միջազգային քարտուղար Կախաբեր Կուճավան, «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իրակլի Չիքովանին և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն:

Իշխող կուսակցության նախագահի այցը Միացյալ Նահանգներ կտևի մինչեւ ապրիլի 16-ը: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա կոնգրեսականների, սենատորների, պետդեպարտամենտի և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ամերիկյան Think Tank-ների ղեկավարների հետ: