Իրակլի Կոբախիձեն ավարտել է իր այցը Դոհա
Իրակլի Կոբախիձեն ավարտել է իր այցը Դոհա

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն ավարտել է իր այցը Դոհա: Կոբախիձեի խոսքով այցն արդյունավետ էր:

«ՈՒնեցել ենք երկկողմ հանդիպուներ, որտեղ քննարկել ենք երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և մշակութային տեսանկյունից: Կարևոր է, որ վեհաժողովին ընդունվել է որոշում, որ գալիք տարի Վրաստանում տեղի է ունենալու երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովը: Սա լինելու է լուրջ քայլ, Վրաստանի և միջազգային խորհրդարանական միության համագործակցության համար: Հանդիպել ենք նաև միջազգային խորհրդարանական միության նախագահին և ունեցել շատ հետաքրքիր զրույց»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: