Իրակլի Կոբախիձե. Եվրամիությունը կայուն աջակցում է Վրաստանին և նրա իշխանությանը, «Վրացական երազանքը կմտցնի Վրաստանը Եվրամիության կազմ
Իրակլի Կոբախիձե. Եվրամիությունը կայուն աջակցում է Վրաստանին և նրա իշխանությանը, «Վրացական երազանքը կմտցնի Վրաստանը Եվրամիության կազմ

Ավարտվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի այցը Բրյուսել: Ինչպես գրում է Կոբախիձեն սոցցանցում, այցի ընթացքում նա տարբեր բարձրաստիճան հանդիպումներ է անցկացրել:

Իրակլի Կոբախիձեի խոսքով, Եվրամիությունը կայուն աջակցում է Վրաստանին և նրա իշխանությանը:

«Ես ավարտել եմ հերթական այցը Բրյուսել: Ես հանդիպեցի Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին, հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին, Եվրախորհրդարանի փոխնախագահ Կլարա Դոբրևին, եվրախորհրդարանական Նաչո Սանչես Ամորին, եվրախորհրդարանական Ռիչարդ Չարնեցկիին, եվրախորհրդարանական Սվեն Միքսերին, եվրապատգամավոր Մարինա Կալյուրանդին, Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրա Ավստրեվիչիուսին, Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնին: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանին և նրա իշխանությանը: Բոլորը բարձր են գնահատում «Վրացական երազանքի» կողմից երկխոսության հաջող ավարտն ապահովելու համար: «Վրացական երազանքը կմտցնի Վրաստանը Եվրամիության կազմ 2024 թվականին», – գրել է Իրակլի Կոբախիձեն: