Իրակլի Կոբախիձե. Երբ կոչվում ես ոչ կառավարական կազմակերպություն, չպետք է մասնակցես քաղաքական ներկայացումներին, չպետք է ունենաս քաղաքական շահ
Իրակլի Կոբախիձե. Երբ կոչվում ես ոչ կառավարական կազմակերպություն, չպետք է մասնակցես քաղաքական ներկայացումներին, չպետք է ունենաս քաղաքական շահ

Երբ կոչվում ես ոչ կառավարական կազմակերպություն, չպետք է մասնակցես քաղաքական ներկայացումներին, չպետք է ունենաս քաղաքական շահ,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի և չափանիշների մասին երեկ անցկացված քննարկումը մեկնաբանելիս: Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է դիվանագիտական կորպուսի, խորհրդարանական ընդդիմության, դատական իշխանության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նա քննադատել է «Անկախ և թափանցիկ արդարադատության համար» դաշինքի ներկայացուցիչ Գիորգի Մշվենիերիձեին:

«Անկախ և թափանցիկ արդարադատության համար» դաշինքը երեկ լքել է աշխատանքային ձևաչափը, որի ընթացքում քննարկում էին դատավորների ընտրության չափանիշները: Ինչպես խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Գիորգի Մշվենիերիձեն, ոչ կառավարական սեկտորի փաստարկները Իրակլի Կոբախիձեն չի կիսել: