Իրակլի Կոբախիձե. Վրաստանն ունի հզոր և արևմտամետ իշխանություն և թույլ ընդդիմություն, որը մշտապես ռուսական գործ է անում
Իրակլի Կոբախիձե. Վրաստանն ունի հզոր և արևմտամետ իշխանություն և թույլ ընդդիմություն, որը մշտապես ռուսական գործ է անում

Փոխանակ նրա, որ «Ազգային շարժումն» իր «Եվրոպական Վրաստանի» կլաստերի հետ միասին մտածեն, թե ինչպես աջակցեն կիրակի սահմանադրական փոփոխություններին, նրանք փորձում են ստեղծել ֆոն, որպեսզի դա չանեն,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն:

Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի պաշտպանության հարցերով խորհրդական Մայքլ Կարպենտերի և «ԵՎրոպայի ժողովրդական կուսակցության» նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունները մեկնաբանելիս նշում է, որ «Ազգային շարժման» իրական նպատակը սահմանադրական փոփոխություններին չաջակցելն է և հենց դրա հետևանքն են նշված հայտարարությունները:

«Նման առանձին հայտարարությունների մեկնաբանումը, կարծում եմ, իմ կողմից ճիշտ չէ, քանի որ բոլորս գիտենք, որն է ընդհանուր պատկերը: Ընդհանուր պատկերն այն է, որ Վրաստանն ունի հզոր և արևմտամետ իշխանություն և թույլ ընդդիմություն: Վրաստանն ունի ընդդիմություն, որը մշտապես ռուսական գործ է անում Վրաստանում: Դեռևս 9 տարի իշխանության գլուխ լինելու, իսկ այնուհետև 8 տարի՝ ընդդիմությունում լինելու ընթացքում:

Դա բոլորը գիտեն, հասարակությունը գիտի և միջազգային ինստիտուտները ևս գիտեն ամեն բան»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: