Իրակլի Կոբախիձե. Սենատորների հետ հանդիպման ժամանակ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել խորհրդարանի գործունեության հետ կապված գործընթացներին
Իրակլի Կոբախիձե. Սենատորների հետ հանդիպման ժամանակ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել խորհրդարանի գործունեության հետ կապված գործընթացներին

Սենատորների հետ հանդիպմանը մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել խորհրդարանի գործունեության հետ կապված գործընթացներին, – ասաց «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, վրացական պատվիրակությունը սենատորներ Ջին Շահինին և Ռոն Ջոնսոնին մանրամասն տեղեկություններ է տրամադրել Վրաստանում զարգացող գործընթացների վերաբերյալ:

«Մենք շատ հետաքրքիր ու ընկերական հանդիպում ունեցանք սենատորներ Ջին Շահինի ու Ռոն Ջոնսոնի հետ: Ինչպես գիտեք, նրանք հատկապես հետաքրքրված են գործընթացներով, որոնք զարգանում են մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում: Մենք մեկ անգամ ևս մանրամասն տեղեկություն տրամադրեցինք սենատորներին, թե ինչպես են գործընթացներն իրականացվելու տարածաշրջանում և Վրաստանում: Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել երկխոսության գործընթացին, խորհրդարանի գործունեության հետ կապված գործընթացներին: Մեզ համար շատ կարևոր էր լսել մեր ընկերների կարծիքներն ու խորհուրդները: Բնականաբար, այս խորհուրդներն ու կարծիքները հաշվի կառնվեն, երբ մենք հետագա քայլեր ձեռնարկենք», – ասաց Իրակլի Կոբախիձեն:

ԱՄՆ կատարած այցի ընթացքում վրացական պատվիրակությունը հանդիպեց սենատոր Ջեյմս Ռիշի, պետդեպարտամենտի և Սպիտակ տան պաշտոնյաներ Ջորջ Քենթի և Քրիս Սմիթի, կոնգրեսականների, Վրաստանի բարեկամության խմբի ղեկավարներ Ադամ Քինզինջերի և Ջերի Քոնոլլիի հետ:

Վրացական պատվիրակության այցը ԱՄՆ կավարտվի ապրիլի 16-ին: