Իրակլի Կոբախիձե. Սահմանադրական փոփոխությունների համընդհանուր ժողովրդական քննարկումը կանցկացվի հեռուստատեսային ձևաչափում
Իրակլի Կոբախիձե. Սահմանադրական փոփոխությունների համընդհանուր ժողովրդական քննարկումը կանցկացվի հեռուստատեսային ձևաչափում

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, սահմանադրական փոփոխությունների համընդհանուր ժողովրդական քննարկումը կանցկացվի հեռուստատեսային ձևաչափում:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, անցկացվելու է երկու հանդիպում, որտեղ հանրության համար կարվեն պարզաբանումներ սահմանադրական փոփոխությունների բովանդակության մասին:

«Ինչ վերաբերում է համընդհանուր ժողովրդական բանավեճին, երբ կավարտվի արտակարգ դրությունը, եթե դա տեղի ունենա մայիսի 22-ին, կամ գուցե 2-3 շաբաթից, դա ցույց կտան առաջիկա օրերը: Ամեն դեպքում, բավական ժամանակ ունենք, որպեսզի անցկացնենք ժողովրդական քննարկում: Բնական է, մոդիֆիկացված ձևաչափով կիրականացվի, այս քննարկումը, հավանաբար, կանցկացվի հեռուստատեսային ձևաչափում, այն իրավիճակը հաշվի առնելով, որն ստեղծվել է համավարակի պատճառով: Այս ձևաչափում կկայանա երկու հանդիպում, հանրությանը կպարզաբանենք սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը: Երբ կավարտվի համընդհանուր ժողովրդական քննարկման ժամկետը, դրանից մոտ 9-10 օր անց, կարող ենք ընդունել սահմանադրական փոփոխություններ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: