Իրակլի Կոբախիձե. Պատրիարքի Սուրբծննդյան շնորհավորանքի ուղերձները մեզ համար ուշագրավ են
Իրակլի Կոբախիձե. Պատրիարքի Սուրբծննդյան շնորհավորանքի ուղերձները մեզ համար ուշագրավ են

Վրաստանի խորհրդարանի նախագահի Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, պատրիարքի Սուրբծննդյան ուղերձում առաջ քաշված մի քանի հարցի շուրջ աշխատում է խորհրդարանը և պատրիարքի կարծիքը իրենց համար ուշագրավ է: Իրակլի Կոբախիձեն Սամեբայի աթոռանիստ տաճարում  Սուրբծննդային պատարագի ավարտից հետո շնորհավորել է հավատացյալներին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Սուրբծննդյան տոնը: Ցանկանում եմ շնորհավորել համայն Վրաստանին – Սուրբծննդյան շնորհը պահապան լինի մեզանից յուրաքանչյուրին, մեզանից յուրաքանչյուրի ընտանիքներին: Պատրիարքի ուղերձում ուշադրություն է հատկացվել կարևոր թեմաներին, այդ թվում խոսքը վերաբերել է այնպիսի թեմաներին, որոնց վրա աշխատում է խորհրդարանը և այն ուղերձները, որոնք հնչեցվել էին ուղերձում՝ մեզ համար ուշագրավ են:

Այդ թվում խոսքը վերաբերել է ժողովրդագրական հարցերին, թմրաքաղաքականությանը, որոնց շուրջ մենք ակտիվ աշխատում ենք և այն ուղերձները, որոնք հնչեցվել էին ուղերձում՝ մեզ համար ուշագրավ են և մենք դրանք հաշվի կառնենք աշխատանքի գործընթացում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: