Իրակլի Կոբախիձե. «ODIHR»-ի եզրահանգման մեջ հստակ նշված է, որ արդար են ինչպես համամասնական, այնպես էլ՝ մեծամասնական և խառը ընտրական համակարգերը
Իրակլի Կոբախիձե. «ODIHR»-ի եզրահանգման մեջ հստակ նշված է, որ արդար են ինչպես համամասնական, այնպես էլ՝ մեծամասնական և խառը ընտրական համակարգերը

Կառավարող թիմի ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի ընտրական օրենսդրության փոփոխության նախագծի հետ կապված ԵԱՀԿ/ODIHR-ի եզրահանգման առնչությամբ մամլո ասուլիս է անցկացրել կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Իրակլի Կոբախիձեի խոսքով, «գերմանական մոդելի» հետ կապված ընդդիմությունը պատասխան է ստացել «ODIHR»-ից, որ օրինագծի սահմանադրականության որոշումը նրանց իրավունքը չէ:

Բացի այդ, Կոբախիձեի մեկնաբանմամբ, իրականում, երկու ուղերձ է առանձնացվում «ODIHR»-ի եզրահանգումից:

Մասնավորապես, Կոբախիձեի հայտարարությամբ, «ODIHR»-ի եզրահանգման մեջ հստակ նշված է, որ արդար են ինչպես համամասնական, այնպես էլ՝ մեծամասնական և խառը ընտրական համակարգերը:

Բացի այդ, Կոբախիձեի գնահատմամբ, չկա ակնարկ, որ ընտրական տարվա ընթացքում ընտրական համակարգը պետք է փոփոխվի:

Այստեղից ելնելով, Կոբախիձեն ասում է, որ հավասարապես օրինական է ոչ միայն կառավարող կուսակցության կողմից ընդդիմությանն առաջարկված 100/50 համակարգը, այլև՝ այսօր գործող խառը համակարգը:

Հրապարակվել է Վրաստանի ընտրական օրենսդրության փոփոխության նախագծի հետ կապված ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) եզրահանգումը: Եզրահանգման մեջ գրված է, որ ընտրական համակարգը պետության ինքնիշխան որոշումն է, երկու սկզբունքներն էլ, մեծամասնականը և համամասնականը, ինչպես նաև դրանց համադրությամբ ստացած խառը համակարգը օրինական ընտրություն է: