Իրակլի Կոբախիձե. Միջազգային գործընկերները պետք է իմանան, թե ով ով է և հենց դրան է ծառայում նրանց հասցեին ուղարկված տեղեկագիրը
Իրակլի Կոբախիձե. Միջազգային գործընկերները պետք է իմանան, թե ով ով է և հենց դրան է ծառայում նրանց հասցեին ուղարկված տեղեկագիրը

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, միջազգային գործընկերները պետք է իմանան իրականությունը և հենց դրան պետք է ծառայի գործընկերներին ուղարկված տեղեկագիրը:

«Մենք պետք է միջազգային գործընկերներին տեղեկություն փոխանցեն ճշմարտության մասին, դրան էր ծառայում այն տեղեկագիրը, որն ուղարկվել է միջազգային գործընկերներին: Նրանք պետք է իմանան ճշմարտությունն այն առնչությամբ, թե ով ով է և ով՝ ով չէ: Այդ տեղեկությունը փոխանցվել է նրանց և նրանք օբյեկտիվ տպավորություն կունենան, թե ինչ է կատարվում Վրաստանում, ով է քաղաքական գործիչ, ով՝ ոչ»,- նշել է Կոբախիձեն:

Խորհրդարանի փոխխոսնակ Կախա Կուճավայի հայտարարությամբ, եվրախորհրդարանականները և այլն անձինք, ովքեր բաժանորդագրված էին, ստացել են տեղեկագիր:

Նրա մեկնաբանմամբ, նման տեղեկագրեր ուղարկում են բոլոր կուսակցությունները՝ պարբերաբար:

Բացի այդ, Կուճավան ասում է, որ տեղեկագրում Գիորգի Ռուռուայի վերաբերյալ բերված են ճշգրիտ փաստեր:

Թողնել մեկնաբանություն