Իրակլի Կոբախիձե. Մեր կարգախոսն է, ավելի շատ «Վանո» ընդդիմությանը
Իրակլի Կոբախիձե. Մեր կարգախոսն է, ավելի շատ «Վանո» ընդդիմությանը

Որքան ավելի շատ «Վանո Մերաբիշվիլի» կլինի մաժորիտար թեկնածու, այնքան ավելի հեշտ կհաղթենք ընտրությունները,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն:

Նշված մեկնաբանությամբ Կոբախիձեն արձագանքել է տարածված տեղեկությանը, որ հնարավոր է, Վանո Մերաբիշվիլին Ախալցիխեում առաջադրվի մաժորիտար թեկնածու:

«Մեր կարգախոսը գիտեք, ավելի շատ «Վանո» ընդդիմությանը: Որքան ավելի շատ «Վանո Մերաբիշվիլի» կլինի մաժորիտար թեկնածու, այնքան ավելի հեշտ կհաղթենք ընտրությունները»,- նշել է Իրակլի Կոբախիձեն: