Իրակլի Կոբախիձե. Կախա Կալաձեն մայրաքաղաքի լավագույն քաղաքապետն է, ևս մեկ անգամ քաղաքապետի թեկնածու առաջադրվելը կախված է միայն նրա դիրքորոշումից
Իրակլի Կոբախիձե. Կախա Կալաձեն մայրաքաղաքի լավագույն քաղաքապետն է, ևս մեկ անգամ քաղաքապետի թեկնածու առաջադրվելը կախված է միայն նրա դիրքորոշումից

Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կոբախիձեն ասում է, որ Կախա Կալաձեի, որպես քաղաքապետի թեկնածու առաջադրումը կախված է միայն նրա դիրքորոշումից:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Կախա Կալաձեն մայրաքաղաքի լավագույն քաղաքապետն է:

«Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր տեսնում է, թե ինչպես է քաղաքը զարգանում ու գեղեցկանում: Կախա Կալաձեն մայրաքաղաքի լավագույն քաղաքապետն է: Կարծում եմ, որ «Վրացական երազանքի» բոլոր 36 հազար անդամների մեջ կա միակարծություն: Ինչ վերաբերում է Կախա Կալաձեի թեկնածությանը, ապա դա կախված է միայն նրանից և նրա դիրքորոշումից: Ինչ վերաբերում է թեկնածուների առաջադրմանը, դա սովորաբար արվում է ընտրություններից երկու-երեք ամիս առաջ: Ժամանակ կա, և բոլոր թեկնածուները միասին կառաջադրվեն», – ասաց Կոբախիձեն: