Իրակլի Կոբախիձե. Գիորգի Անծուխելիձեի հերոսությունը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզանից յուրաքանչյուրի պարտականությունը, պահել մեր երկրի ազատությունը
Իրակլի Կոբախիձե. Գիորգի Անծուխելիձեի հերոսությունը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզանից յուրաքանչյուրի պարտականությունը, պահել մեր երկրի ազատությունը

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն «Ֆեյսբուքում» գրառում է կատարել Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրվա վերաբերյալ:

«Այսօր Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է: Անգնահատելի է նրա զոհաբերությունը մեր հայրենիքի համար: Գիորգի Անծուխելիձեի հերոսությունը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզանից յուրաքանչյուրի պարտականությունը, պահել մեր երկրի ազատությունը: Փառք հերոսներին»,- գրում է Իրակլի Կոբախիձեն իր ֆեյսբուքյան էջում:

Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն այսօր կդառնար 36 տարեկան: