Իրակլի Կոբախիձե. Գիգա Բոկերիան խոստովանեց, որ Մառնեուլիի ցույցը իրենք են կազմակերպել, սա հանցանք է, մի խաղացեք կրակի հետ
Իրակլի Կոբախիձե. Գիգա Բոկերիան խոստովանեց, որ Մառնեուլիի ցույցը իրենք են կազմակերպել, սա հանցանք է, մի խաղացեք կրակի հետ

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն Մառնեուլիում զարգացած իրադարձություններն անվանել է նպատակաուղղված:

Կոբախիձեի խոսքով, Մառնեուլիում «Ազգային շարժման» երկու մասնաճյուղերի ներկայացուցիչներն անցկացնում են համատեղ բողոքի ցույց:

«Մառնեուլիում «Ազգային շարժման» երկու մասնաճյուղերի ներկայացուցիչներն անցկացնում են համատեղ բողոքի ցույց, սա նպատակաուղղված ծանր գործողություն է, հանցանք է և իհարկե, պետք է նախագուշացնենք, որ կրակի հետ են խաղում:

Պարոն Գիգա Բոկերիան խոստովանեց,ո ր Մառնեուլիի բողոքի ցույցն իրենց կազմակերպածն է, սակայն նրա խոստովանելու կարիքը չկար, քանի որ պարոն Իմամկուլիևը և պարոն Սուլեյմանովն ակտիվ մասնակցում էին ցույցին, որպես առաջնորդներ: Մեկ անգամ ևս կոչ եմ անում նրանց, չխաղան կրակի հետ և կոչեր անելու փոխարեն, վերցնեն հեռախոսը, զանգահարեն Իմամկուլիևին և Սուլեյմանովին և խորհուրդ տան, այն մարդկանց վերադարձնել տուն, որոնց իրենք տանից դուրս են բերել ցույցի համար: Սա կլիներ նրանց կողմից ճիշտ քայլ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: