Իրակլի Կոբախիձե. Ընդդիմադիր պատգամավորների համար մանդատների չեղարկման հարցը պարտադիր կարգով պետք է քննարկվի փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում
Իրակլի Կոբախիձե. Ընդդիմադիր պատգամավորների համար մանդատների չեղարկման հարցը պարտադիր կարգով պետք է քննարկվի փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում

Ընդդիմադիր պատգամավորների համար մանդատների չեղարկման հարցը պարտադիր կարգով պետք է քննարկվի խորհրդարանում, փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Մենք խորհրդատվություններ ենք անցկացրել միջազգային գործընկերների հետ և նրանց հետ խորհրդակցությունների հիման վրա կայացրել ենք որոշում, որ այս փաթեթն ուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Մենք, իհարկե, կսպասենք Վենետիկի հանձնաժողովի եզրահանգմանը, որը կունենանք մարտի սկզբին և այդ եզրահանգումը հաշվի առնելով կշարունակվի աշխատանքն այս փաթեթի վրա, մեզ համար կարևոր է լսել մեր միջազգային գործընկերների դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է պատգամավորների համար մանդատների չեղարկման հարցը պարտադիր կարգով պետք է քննարկվի խորհրդարանում, փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: