Իրակլի Կոբախիձե. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընտրողներին, ովքեր այսօր մասնակցել են ընտրություններին
Իրակլի Կոբախիձե. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընտրողներին, ովքեր այսօր մասնակցել են ընտրություններին

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընտրողներին, ովքեր այսօր մասնակցել են ընտրություններին,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն՝ ընտրատեղամասերը փակվելուց հետո:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընտրողներին, ովքեր այսօր մասնակցել են և իրենց ընտրությունն արձանագրել և իհարկե, որպես ընտրական շտաբի ղեկավար, ցանկանում եմ մեր կողմնակիցներին հայտնել շնորհակալություն: Շնորհակալություն մեր կուսակցության անդամներին, առանձնապես՝ երիտասարդական կազմակերպությանը: Ձեզանից յուրաքանչյուրի ներդրումն այս հաղթանակի մեջ առանձնահատուկ է»,- հայտարարել է Կոբախիձեն: