Իրակլի Կոբախիձե. Այն թեկնածուներով, որոնց անվանել է ընդդիմությունը, առավել հեշտ կլինի մեզ հաղթել առաջին փուլում
Իրակլի Կոբախիձե. Այն թեկնածուներով, որոնց անվանել է ընդդիմությունը, առավել հեշտ կլինի մեզ հաղթել առաջին փուլում

Այն թեկնածուներով, որոնց անվանել է ընդդիմությունը, առավել հեշտ կլինի մեզ  հաղթել առաջին փուլում,- այս մասին հայտարարել է խորհրդարանակա մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն՝ ընդդիմության կողմից Թբիլիսիի վեց ընտրատարածքներում ընդհանուր մաժորիտար թեկնածուներին անվանելու վերաբերյալ:

«Մենք հայտարարեցինեք, որ եթե ընդդիմությունը համաձայնի միասնական թեկնածուների շուրջ, այդ դեպքում մեզ առավել հեշտ կլինի հաղթել հենց առաջին փուլում:

Այն թեկնածուներով, որոնց անվանել է ընդդիմությունը, առավել հեշտ կլինի մեզ հաղթել առաջին փուլում, այնտեղից ելնելով, որ այդ անձինք հեղինակություն և հասարակության կողմից աջակցություն չունեն»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Ընդդիմությունն այսօր Թբիլիսիի 6 մաժորիտար ընտրատարածքների համար անվանել է թեկնածուների համաձայնեցված ցուցակը:

Մասնավորապես, ընդդիմությունը Թբիլիսիի ընտրատարածքներում առաջադրել է հետևյալ թեկնածուներին. Մթածմինդա – Շալվա Շավգուլիձե, Սամգորի – Լևան Խաբեիշվիլի, Վակե – Էլենե Խոշտարիա, Գլդանի – Նիկա Մելիա, Իսանի – Գիորգի Վաշաձե, Նաձալադևի – Շալվա Նաթելաշվիլի: