Իրակլի Քարսելաձե. 2021 թվականին 349 միլիոն լարի ներդրումների արդյունքում 150 բնակավայրերում 220 հազար մարդ առաջին անգամ կենտրոնացված ջրամատակարարում կունենա
Իրակլի Քարսելաձե. 2021 թվականին 349 միլիոն լարի ներդրումների արդյունքում 150 բնակավայրերում 220 հազար մարդ առաջին անգամ կենտրոնացված ջրամատակարարում կունենա

Նախարարության համար ամենակարևոր մարտահրավերը, ճանապարհների հետ մեկտեղ, ջրամատակարարումն է, ջրահեռացումը, համակարգերը, որոնք նույնպես կենսական և կարևոր են, և 2020 թվականն այստեղ նույնպես շատ արդյունավետ էր,- այս մասին հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի թեկնածու Իրակլի Քարսելաձեն՝ կոմիտեի լսումներին:

Նրա խոսքով, միայն 2019-2020 թվականներին 500 միլիոն լարի մոբիլիզացիայի և ներդրումների արդյունքում ջրային համակարգերը բարելավվել են 360 հազար շահառուների համար և հատկապես ուշագրավ է, որ Քութաիսիում, Ճիաթուրայում և Զուգդիդիում ՝ պատմության մեջ առաջին անգամ այս քաղաքներում ապահովված է շուրջօրյա ջրամատակարարում:

Իրակլի Քարսելաձեն նշել է նաև, որ արդեն 2021 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում 349 միլիոն լարի ներդրումների արդյունքում 150 բնակավայրերում 220 հազար մարդ առաջին անգամ կենտրոնացված ջրամատակարարում կունենա:

«Իհարկե, շատ այլ նախագծերի՝ և՛ ճանապարհների, և՛ ջրամատակարարման վրա, ազդել են համաճարակային մարտահրավերները՝ կապված ֆինանսների հասանելիության հետ», – ասաց տարածաշրջանային զարգացման ենթակառուցվածքների նախարարի թեկնածուն: