Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների հետ
Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների, Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի, Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, Անիկա Սոդերի և Ժնևի միջազգային բանակցություններում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ, Ջիհան Սուլթանողլուի հետ:

Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, կողմերը քննարկել են Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում անվտանգության միջավայրը և գոյություն ունեցող մարտահրավերները, քննարկվել է նաև կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, ինչպես նաև հարակից գյուղերում անվտանգության և մարդասիրական տեսանկյունից ստեղծված իրավիճակը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացիների առևանգման ու ապօրինի ձերբակալման դեպքերին, ինչպես նաև բռնազավթման գծում տեղի բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակման ծանր հետևանքներին: Վարչապետը բանակցությունների համանախագահներին խնդրել է արդյունավետ քայլեր ձեռնարկել և հնարավորինս ներգրավվել Զազա Գախելաձեի և բոլոր անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացիների անհապաղ և անվերապահ ազատման համար:

Վարչապետի խոսքով, կարևոր է առաջընթացի հասնել Ժնևի միջազգային բանակցություններում օրակարգի հիմնական հարցերի շուրջ, ինչպիսիք են` տեղում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը, ուժի չկիրառումը, տեղահանվածների և փախստականների սեփական տներ վերադարձը: Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, Վրաստանի կառավարությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի Դաշնությունից կոնկրետ քայլեր ձեռնարկել 2008 թվականի օգոստոսի 12-ին, Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը կյանքի կոչելու համար, և որ Ժնևի բանակցությունները համանախագահող միջազգային կազմակերպությունների սկզբունքային դիրքորոշումը կարևոր է:

Վարչապետը ընդգծել է նաև Գալիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հանդիպումները վերսկսելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատմական որոշումը, որը հաստատում է Ռուսաստանի կողմից Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանների ապօրինի բռնազավթումը և դրա արդյունավետ վերահսկողությունը: Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի կառավարության նվիրվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում, ներառական ներգրավվածության միջոցով, մշակել միասնական ազգային դիրքորոշում և համապարփակ պետական ռազմավարություն, ապաբռնազավթման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, որի շուրջ համապատասխան աշխատանքներ են տարվում: Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել համանախագահներին ՝ ակտիվ ջանքերի և հակամարտության խաղաղ կարգավորման գործում ներդրած ավանդի համար», – ասված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Թողնել մեկնաբանություն