Իրակլի Ղարիբաշվիլին յուրահատուկ փորձ ունեցող արհեստավարժ է, որն կարող է հաջող առաջնորդել կառավարության գործունեությունը. Իրակլի Կոբախիձե
Իրակլի Ղարիբաշվիլին յուրահատուկ փորձ ունեցող արհեստավարժ է, որն կարող է հաջող առաջնորդել կառավարության գործունեությունը. Իրակլի Կոբախիձե

Իրակլի Ղարիբաշվիլին յուրահատուկ փորձ ունեցող արհեստավարժ է, որն կարող է հաջող առաջնորդել կառավարության գործունեությունը և հոգալ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար,- այս մասին Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում առաջադրելու ժամանակ, հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Կոբախիձեն, Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածության վերաբերյալ որոշումը, քաղաքական խորհրդի նիստում ընդունվել է միաձայն:

«Իմ, որպես կուսակցության նախագահի ներկայացման հիման վրա, քաղխորհուրդը միաձայն որոշում կայացրեց Իրակլի Ղարիբաշվիլիին անվանել վարչապետի թեկնածու: Ինչպես բոլորդ գիտեք, Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանքի» հիմնադիրն է և առաջնորդներից մեկը, ով զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի, ապա նաև վարչապետի պաշտոնը մեր երկրի համար ամենակարևոր ժամանակահատվածում, իսկ այժմ նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա նախարարության և վարչապետության ժամանակահատվածում, իրականացվել են բազմաթիվ կարևոր բարեփոխումներ: Նա շատ փորձառու մասնագետ է, որը կարող է հաջողությամբ ղեկավարել կառավարության աշխատանքը և հոգ տանել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել Իրակլիին վարչապետի պաշտոնում: Կառավարության նոր կազմը կհաստատվի օրենքով նախատեսված ժամկետներում», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

«Վրացական երազանքը» վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, ինչ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց: Իր հրաժարականի մասին Գախարիան հայտարարել է այսօր, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում: