Իրակլի Ղարիբաշվիլին ուկրաինացի և մոլդովացի գործընկերների հետ հանդիպում է Շառլ Միշելի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին ուկրաինացի և մոլդովացի գործընկերների հետ հանդիպում է Շառլ Միշելի հետ

Ասոցացված եռյակի` Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետները Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը և Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան այս պահին համատեղ հանդիպում են անցկացնում Շառլ Միշելի հետ։

Ասոցացված եռյակի վարչապետները հանդիպումներ կունենան նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Մարիա Սասոլի հետ։

Հանդիպումների հիմնական թեման դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է, որի հռչակագիրը կարևոր է Ասոցացված եռյակի համար առաջնահերթ խնդիրներն ու ակնկալիքներն արտացոլելու համար։