Իրակլի Ղարիբաշվիլին ծանոթացել է Վարկեթիլիում, ռազմական քաղաքում բնակարանների շինարարության գործընթացի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին ծանոթացել է Վարկեթիլիում, ռազմական քաղաքում բնակարանների շինարարության գործընթացի հետ

Վարկեթիլիում, Աբաշվիլիի փողոցում գտնվող բնակելի շենքերի շինարարական և վերանորոգման աշխատանքներն ավարտման փուլում են: Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, մինչև տարեվերջ ավելի քան 600 զինծառայողներ բնակարաններ կստանան տարբեր վայրերում, որով Վրաստանի պաշտպանության նախարարությունը, պայմանագրային զինծառայողների առջև, կկատարի 2007 թվականին պայմանագրով  ստանձնած պարտավորությունները:

Այսօր Իրակլի Ղարիբաշվիլին Աբաշվիլիի փողոցում բնակելի շենքերի կառուցման գործընթացին ծանոթացել է պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի և պաշտպանության փոխնախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ միասին:

Վարկեթիլիի ռազմական քաղաքում գտնվող N13 և N15 շենքերի շինարարական-վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Ներկայումս երկու շենքերում էլ ընթանում են ներքին ինժեներա-հաղորդակցական և ֆասադային աշխատանքները: Բնակարանները զինվորականներին կհանձնվեն մինչև տարեվերջ: Շենքերը հագեցած կլինեն մարդատար և բեռնատար վերելակներով, կբարեկարգվի շենքերի հարակից տարածքը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունում պայմանագրի հիման վրա զինվորականների համար բնակարանների սեփականության մեջ փոխանցումը սկսվել է 2013 թվականից: Զինվորական անձնակազմի սոցիալական պայմանների բարելավումը և նրանց համարժեք պայմաններով ապահովումը, ինչպես գործակալության, այնպես էլ կառավարության գերակայություններից մեկն է: 2013 թվականից մինչ օրս, Վրաստանի պաշտպանության նախարարի 2007 թվականի մարտի 19-ի №135 հրամանով հաստատված պայմանագրի հիման վրա, պաշտպանության նախարարության հաշվեկշռի վրա գտնվող բնակարաններ, փոխանցվել է 1374 անձի: Զինծառայողների համար արժանի պայմանների ստեղծումը և նրանց բնակարանով ապահովելը պաշտպանության գերատեսչության նորացված սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է:

Տեղեկատվությունը տարածում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: