Իրակլի Ղարիբաշվիլին Շառլ Միշելի հետ հանդիպում է ընդլայնված կազմով
Իրակլի Ղարիբաշվիլին Շառլ Միշելի հետ հանդիպում է ընդլայնված կազմով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև հանդիպումն, այս րոպեներին ընթանում է ընդլայնված կազմով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ կողմերի միջև կայացել էր դեմ առ դեմ հանդիպում:

Ավելի ուշ, Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոսի հետ հանդիպումից հետո, Իրակլի Ղարիբաշվիլին վերադարձավ Եվրոպական խորհուրդ, որտեղ ներկայումս տեղի է ունենում ընդլայնված կազմով հանդիպում: