Իրակլի Ղարիբաշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափով
Իրակլի Ղարիբաշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լիարժեք պատվաստված է: Կառավարության ղեկավարն այսօր պատվաստվել է «Pfizer»-ի երկրորդ դեղաչափով:

Իրակլի Ղարիբաշվիլին պատվաստվել է Ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վարչապետը մեկ անգամ ևս շեշտեց պատվաստանյութերի անվտանգությունը, պատվաստման կարևորությունը համաճարակի հաղթահարման գործընթացում և կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացին: