Իրակլի Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում հանդիպելու է Ենս Ստոլտենբերգի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում հանդիպելու է Ենս Ստոլտենբերգի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում հանդիպելու է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար, Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման հիմնական թեման ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության մեխանիզմներն են:

Դաշինքի շտաբկայանում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի «հստակ աջակցություն» առաքելության ձևաչափում, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլին դիմելու է ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում ընացող միջազգային առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարներին և խոսելու է գլոբալ անվտանգության ապահովման և դրանում Վրաստանի ներդրման կարևորության մասին:

Միջոցառման շրջանակներում, Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա նաև ՝ Ֆինլանդիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարների հետ: