Իրակլի Ղարիբաշվիլին Մյունհենում հանդիպել է ֆին գործընկերոջը
Իրակլի Ղարիբաշվիլին Մյունհենում հանդիպել է ֆին գործընկերոջը

Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ֆին գործընկերոջը, Անտի Կաիկոնենին:

Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի մասին զրուցելիս առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ընդհանուր պաշտպանության ուղղությամբ Վրաստանի պաշտպանության գերատեսչությունում անցկացված բարեփոխումներին:

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ընդհանուր պաշտպանության մոտեցումը և միջգերատեսչական սերտ համակարգում և համագործակցությունը նպաստում են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:

Նախարարն ընդգծել է զորավարժության և գնահատման կենտրոնի (JTEC) զարգացման գործում Ֆինլանդիայի կառավարության կողմից ունեցած ներդրումը և ապագայում համագործակցության խորացման հույս հայտնել: