Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցելու է ՆԱՏՕ-ի մինիստերիալին
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցելու է ՆԱՏՕ-ի մինիստերիալին

Հոկտեմբերի 24-25-ը Բրյուսելը հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալը:

Դաշինքի շտաբկայանում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի «հստակ աջակցություն» առաքելության ձևաչափում, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը բացելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգը:

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Իրակլի Ղարիբաշվիլին դիմելու է ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում ընացող միջազգային առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարներին և կխոսի գլոբալ անվտանգության ապահովման և դրանում Վրաստանի ներդրման կարևորության մասին:

Մինիստերիալի շրջանակներում, Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որտեղ կողմերը կքննարկեն ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության մեխանիզմները:

Միջոցառման շրջանակներում, Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա նաև ՝ Ֆինլանդիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարների հետ: