Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Վրաստանում ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավարին
Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Վրաստանում ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավարին

Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Վրաստանում ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավար, Ռոզարիա Պուգլիսին: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, ճանաչողական բնույթի հանդիպմանը քննարկել են ՝ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները, ընթացիկ տարվա համագործակցության հարցերը և ապագա ծրագրերը:

Ռոզարիա Պուգլիսը վերահաստատել իր աջակցությունը եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի հանդեպ և ընդգծել Վրաստանի պաշտպանության նախարարության հետ կառուցողական համագործակցությունը:

Ռոզարիա Պուգլիսի հետ հանդիպումից հետո, պաշտպանության նախարարը հյուրընկալել է Վրաստանում Գերմանիայի դեսպան, Հուբերտ Կնիրշին և պաշտպանության կցորդ, փոխգնդապետ, Լարս ՈՒկերվիցին: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերը:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել գերմանացի գործընկերներին աջակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը գնալով կխորանա: Հանդիպման ժամանակ գերմանական կողմն ընդգծել է վրացի և գերմանացի զինծառայողների համատեղ ներդրումը Աֆղանստանում «հստակ աջակցություն» առաքելության շրջանակներում և շնորհակալություն հայտնել վրաց զինվորականների օրինակելի ծառայության համար: