Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպելու է Ենս Սթոլթենբերգի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպելու է Ենս Սթոլթենբերգի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարական պատվիրակության հետ միասին, շարունակում է հանդիպումները Բրյուսելում: Այսօր բարձր մակարդակի հանդիպումներ են նախատեսվում Եվրոպական խորհրդարանում և ՆԱՏՕ-ում:

Վրաստանի կառավարության ղեկավարին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհյուրընկալի դաշինքի գլխավոր քարտուղար, Ենս Սթոլթենբերգը: Հանդիպումից հետո տեղի կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի և Ենս Սթոլթենբերգի համատեղ մամուլի ասուլիսը:

Նախատեսվում է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ:

ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեի հայտարարությամբ, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը և Վրաստանի, ինչպես ասպիրանտ երկրի համար, բաց դռների քաղաքականության կարևորությունը:

«Մենք գործնականում ներառում ենք ՆԱՏՕ-ի բոլոր հնարավոր ձևաչափերը: Ինչպես գիտեք, մենք երկկողմ հանդիպում կունենանք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ, որին կհաջորդի ճեպազրույց մամուլի համար և, իհարկե, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հաջորդ հանդիպումը` վարչապետի և ՆԱՏՕ-ի դեսպանների մասնակցությամբ: Մենք կքննարկենք արդիական հարցեր, ինչպիսիք են ներքաղաքական, ժողովրդավարական գործընթացները, ինչպիսիք են անվտանգությունն ու կայունությունը, Սևծովյան անվտանգությունը, Ռուսաստանի ապակայունացնող դերը տարածաշրջանում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային անվտանգության հարցերը: Ամենակարևորը, բաց դռների քաղաքականության կարևորությունը, և այս առումով ՝ Վրաստանի, որպես ասպիրանտ և շուտով անդամակցելու թեկնածության արագացման գործընթացը: Մենք անհամբեր սպասում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա հունիսին: Կարծում եմ, որ սա կլինի ևս մեկ կարևոր և որոշիչ քայլ ապագա անդամակցության առումով», – հայտարարել է Վիկտոր Դոլիձեն: