Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՆԱՏՕ-ի հյուսիսատլանտյան խորհրդի (NAC) այցի շրջանակներում, Բաթումիի «Hilton» հյուրանոցում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյոլլերին:

Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին շնորհակալություն է հայտնել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին կայուն աջակցության համար:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) իրականացման, պաշտպանության ուժերում ընթացիկ բարեփոխումների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հովանավորությամբ Վրաստանի միջազգային խաղաղարար առաքելություններում մասնակցության հարցերին:

ՆԱՏՕ-ի հյուսիսատլանտյան խորհրդի  (NAC) հինգերորդ այցը Վրաստան կավարտվի այսօր: