Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

Կառավարության վարչությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է երկու երկրների հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, ընդգծվել է երկկողմ հարաբերությունների չափազանց բարձր դինամիկան: Նշվել է, որ Լիտվան Վրաստանի ամենաակտիվ աջակիցներից է: Զրույցը վերաբերել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում Լիտվայի պատվիրակությունների հետ հաջող և արդյունավետ համագործակցությանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախագահին՝ շարունակական աջակցության և Վրաստանի հետ կապված բանաձևեր նախաձեռնելու համար: Ուշադրություն է դարձվել նաև Վրաստանի և Լիտվայի միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորությանը, հատկապես հետհամաճարակային շրջանում, ինչը կնպաստի տնտեսական աճին և կխթանի ժողովուրդների միջև հարաբերությունները:

Խոսելով COVID-19-ով պայմանավորված մարտահրավերների մասին՝ հատկապես ընդգծվել է պատվաստանյութերի հասանելիության կարևորությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախագահին՝ Վրաստանին պատվաստանյութի 15 000 դոզա նվիրելու որոշման համար:

Ընդգծվել է Լիտվայի հստակ աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին, քննարկվել են հետագա համատեղ գործունեության և համակարգման հիմնական ուղղությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը պատրաստվում է 2024 թվականին դիմել ԵՄ-ին՝ լիիրավ անդամակցության համար և ընդգծել է քաղաքական և տնտեսական բարեփոխումների կարևորությունն այս գործընթացում:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը, որի օրակարգում ընդգրկված է Վրաստանի հարցը, և հույս են հայտնել, որ գագաթնաժողովի հռչակագիրը կարտացոլի այն զգալի առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին:

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին և օկուպացիոն գծի երկայնքով բնակվող մարդկանց խնդիրներին, որոնց Լիտվայի նախագահն անձամբ է ծանոթացել Խուրվալեթի գյուղում:

Գիտանաս Նաուսեդան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին վերահաստատել է Լիտվայի ուժեղ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Կալինդրան, նախագահի գրասենյակի գլխավոր խորհրդական Եվա Ուլչիցկայտեն, արտաքին գործերի հարցերով նախագահի խորհրդական Սկիրմանտե Ստրաիգենեն, իսկ Վրաստանի կողմից՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Լիտվայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Չվաչլիանին: