Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Քելլի Դեգնանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Քելլի Դեգնանի հետ

Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները: Իրակլի Ղարիբաշվիլին Քելլի Դեգնանին ծանոթացրել է պաշտպանական ուժերի զարգացման երկարաժամկետ ծրագրի հետ, որը նախատեսում է պաշտպանական հնարավորությունների ամրապնդում, սպառազինությունների արդիականացում, տարածքային պաշտպանության և զսպման քաղաքականությանն ուղղված զորավարժությունների ավելացում, հակաօդային պաշտպանության և հակազրահային հնարավորությունների հզորացում և ռազմական ընդհանուր հնարավորությունների ամրապնդում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված կարևոր միջոցառումներին, ինչպիսիք են Վրաստանի պաշտպանության պատրաստվածության ծրագիրը (GDRP), աճող արտաքին ֆինանսավորումը (FMF) և համատեղ զորավարժությունները: Բացի այդ, հանդիպմանը ընդգծվել է վրաց զինվորականների ներդրումը համաշխարհային անվտանգության ապահովման գործում: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև պաշտպանական ոլորտում ծրագրված երկկողմ խորհրդատվություններին վերաբերող հարցեր (BDC):

Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, Քելլի Դեգնանը մեկ անգամ ևս հայտնել է, Վրաստանի պաշտպանության նախարարությունում ընթացող հաջող բարեփոխումների և համագործակցության առավել խորացման պատրաստակամությունը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: