Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հանդիպման լուսանկարները:

Իլհամ Ալիևը «Զագուլբայի» պալատում հյուրընկալեց Իրակլի Ղարիբաշվիլիին:

Նախատեսվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ:

Վարչապետը հանդիպում կունենա նաեւ Ադրբեջանի Հանրապետության միլիմեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ:

Պաշտոնական պատվիրակությանն ուղեկցում է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: