Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի տեղակալի օգնական, Լորա Կուպերի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի տեղակալի օգնական, Լորա Կուպերի հետ

Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը, Վրաստանի տարածքային պաշտպանության հնարավորությունների զարգացումը և Միացյալ Նահանգների հետ միասին միջազգային անվտանգության մեջ Վրաստանի ավանդը, ահա սրանք էին այն թեմաները, որոնք Վրաստանի պաշտպանության նախարար,  Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել է Լորա Կուպերի հետ:

Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու հենց առաջին աշխատանքային շաբաթում, Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Պենտագոնի ներկայացուցիչ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի տեղակալի օգնական, Լորա Կուպերին:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագրի թարմացման հարցը, որը կստորագրվի մոտ ապագայում Վրաստանի պաշտպանության նախարարի ԱՄՆ այցի շրջանակներում:

Նրանց փոխանցմամբ, նախարարը ընդգծել է Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը և շնորհակալություն հայտնել  ԱՄՆ-ի կառավարության քաղաքական և գործնական աջակցության համար: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը գնալով  կամրապնդվի և կլինի բազմակողմ: