Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում
Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում: Կառավարության ղեկավարը Նյու Յորք կայցելի սեպտեմբերի 20-25-ը:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 21-ին պաշտոնապես կբացվի ՄԱԿ-ի 76-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճը: Միջոցառմանը Վրաստանի վարչապետը ներկա կլինի աշխարհի առաջնորդների հետ միասին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված են Վրաստանի վարչապետի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ:

ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետը սեպտեմբերի 24-ին դիմելու է ընդհանուր բանավեճի մասնակիցներին: Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում կկենտրոնանա Վրաստանի և միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերների և դրանց լուծման գործում համատեղ ջանքերի կարևորության վրա:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի հիմնական թեման է ՝ «Երկրների տոկունության բարձրացումը հույսի միջոցով, որպեսզի տեղի ունենա նոր կորոնավիրուսից ժողովրդի ապաքինում, կայուն տնտեսական վերականգնում, մոլորակի կարիքներին արձագանքում, մարդու իրավունքների հարգում և Միավորված ազգերի կազմակերպության էության վերակենդանացում»: