Իրակլի Ղարիբաշվիլիին Շառլ Միշել Միշելն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլիին Շառլ Միշել Միշելն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով, Վրաստանի կառավարության ղեկավարի անվան վրա ստացված պաշտոնական հրավերում, Եվրոպական խորհրդի նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահը խոսում են գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաների մասին և նշում, որ դա ևս մեկ հնարավորություն կլինի, ցույց տալ ընդհանուր արժեքները, միասնությունը և համերաշխությունը:

«Մեզ համար պատիվ է հրավիրել ձեզ Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին, որի նպատակն է ամրապնդել Արևելյան գործընկերության ռազմավարական նշանակությունը ներկայիս գլոբալ մարտահրավերներում։

2019 թվականին մենք նշեցինք համագործակցության տասնամյակը։ Այդ ժամանակվանից մենք զգացել ենք նոր կորոնավիրուսային համավարակը, որը Եվրամիության անդամ երկրների և մեր գործընկեր երկրների բնակչությանն ու տնտեսություններին է դնում երկարաժամկետ հետևանքների վտանգի տակ։ Համավարակը նույնիսկ թույլ չտվեց մեզ հանդիպել անցյալ տարի:

Այս տարվա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ժամանակին հնարավորություն է ընձեռում ցույց տալու մեր ընդհանուր արժեքները, միասնությունն ու համերաշխությունը, ինչպես նաև զարգացնելու մեր սերտ համագործակցության ռազմավարական տեսլականը, երբ մենք ձգտում ենք առաջ մղել անհրաժեշտ բարեփոխումները, արձագանքել գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին:

Նոր առաջարկվող օրակարգը, որը կոչվում է «Բարեփոխումներ, վերականգնում և կայունություն», ապահովված է հավակնոտ տարածաշրջանային, տնտեսական և ներդրումային ծրագրով: Դա կայուն, հետհամավարակային վերականգնմանը նպաստելու լայնածավալ ուղեցույց է՝ նպատակ ունենալով զարգացնել ճկունության հմտությունները և ընդլայնել մեր համագործակցությունը:

Այս հարցերը քննարկելու համար առաջարկում ենք հանդիպում Եվրամիության կառույցների ղեկավարների, Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարների և Արևելյան գործընկերության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով։

Մենք անհամբեր սպասում ենք ձեզ Բրյուսելում և մեր կարևոր քննարկումներին»,- ասված է պաշտոնական հրավերի մեջ։

Թողնել մեկնաբանություն