Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին աշխատանքային օրը պաշտպանության նախարարությունում

Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար, Իրակլի Ղարիբաշվիլին իր առաջին աշխատանքային օրը սկսել է ժամը 09:00-ին: Նրան հյուրընկալել է գերատեսչության նախկին ղեկավար, Լևան Իզորիան:

Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դիմավորել են տարածքային ամբողջականության համար և միջազգային առաքելություններում զոհված հերոսների հուշահամալիրի մոտ: Վրաստանի պետական ​​օրհներգից հետո նորանշանակ և նախկին պաշտպանության նախարարները, անց են կացրել ճանաչողական հանդիպում:

Իրակլի Ղարիբաշվիլին տեղեկատվություն է ստացել նախարարությունում իրականացվող ծրագրերի մասին և աշխատակիցներին ներկայացրել է իր գերակայություններն ու ծրագրերը:

Երեկ խորհրդարանի լիագումար նիստին Վրաստանի կառավարության նորացված կազմին և վարչապետի թեկնածուին վստահություն են հայտնել միաձայն: