Իրակլի Ղարիբաշվիլի. Ես դատապարտում եմ ցանկացած քաղաքացու, հատկապես մամուլի ներկայացուցիչների նկատմամբ որևէ բռնություն, հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես դատապարտում եմ ցանկացած քաղաքացու, հատկապես մամուլի ներկայացուցիչների նկատմամբ որևէ բռնություն, հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել է լրագրող Վախո Սանաիայի և նրա ընտանիքի վրա իրականացված հարձակմանը:

Ղարիբաշվիլու խոսքով, ցանկացած քաղաքացու նկատմամբ դատապարտում է որևէ բռնություն:

«Միանշանակ դատապարտում են որևէ բռնություն ցանկացած քաղաքացու, առավել ևս՝ մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: Շնորհակալություն եմ հայտնում ՆԳՆ-ին՝ հարձակվողներին օպերատիվ կերպով ձերբակալելու համար: Վստահեցնում եմ, պետության կողմից պատասխանը կլինի պատշաճ և մեղավորները պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ»,- հայտարարում է Իրակլի Ղարիբաշվիլին: