Իրակլի Ղարիբաշվիլի. Երկիրն այսօր ավելի շատ միասնության, սիրո և խաղաղության կարիք ունի
Իրակլի Ղարիբաշվիլի. Երկիրն այսօր ավելի շատ միասնության, սիրո և խաղաղության կարիք ունի

Բնականաբար, մենք շատ փորձությունների միջով անցանք, մեր ժողովուրդն անցավ: Այսօր էլ բազմաթիվ փորձությունների միջով ենք անցնում, բայց Տիրոջ հավատով և օգնությամբ մենք կհաղթահարենք բոլոր փորձությունները, և երկիրը կանցնի խաղաղության, – Սվետիցխովելիի տաճարում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Պատրիարքարանի գահակից հարգելի Շիո, Սուրբ Սինոդի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ, սիրելի հասարակություն, և ես ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար մեծ պատիվ է շնորհավորել ձեզ այս օրվա կապակցությամբ, Սվետիցխովլոբան: Ուզում եմ առանձնահատուկ սիրով և հարգանքով շնորհավորել այս օրը մեր պատրիարքին, Սվետիցխովլոբա տոնի առիթով, շնորհավորում եմ այս հողի վրա ապրող յուրաքանչյուր քաղաքացու, իսկական ուղղափառ քրիստոնյային, Սուրբ Սինոդին, ազնիվ քահանաներին, շնորհավորում եմ բոլորին այս օրվա կապակցությամբ: Սվետիցխովլոբան հատուկ օր է մեզ՝ վրացիներիս համար, և այս սուրբ վայրը նաև յուրահատուկ սուրբ վայր է: Սվետիցխովելին միշտ եղել է եւ կլինի վրացիների համար հավերժության, միասնության եւ ուժի խորհրդանիշ», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, սրբազան Շիոն իր քարոզում պարզաբանեց, թե ինչն է վրաց ազգին հասցրել մինչ օրս:

«Իհարկե, բացարձակ ճշմարտություն է, որ վրաց ազգը փրկվեց հավատքով և մայր եկեղեցով, այդ իսկ պատճառով վրաց ժողովուրդն առանձնանում է Աստծուն, մեր հավատքին, եկեղեցուն յուրահատուկ նվիրվածությամբ: Բնականաբար, մենք շատ փորձությունների միջով անցանք, մեր ժողովուրդն անցավ: Մենք այսօր էլ շատ փորձությունների միջով ենք անցնում, բայց Տիրոջ հավատով և օգնությամբ մենք կհաղթահարենք բոլոր փորձությունները, և երկիրը կգնա խաղաղության: Մեր սիրելի հասարակություն, այսօր երկրին պետք է ավելի շատ միասնություն, ավելի շատ սեր, ավելի շատ խաղաղություն: Փառք Աստծո, վերջերս ամեն ինչ լավ է ընթանում, և մենք հավատում ենք, որ մենք ունենք խորը հավատ և հույս ապագայի նկատմամբ: Հուսանք, որ Վրաստանը կմիավորվի, մեր ազգը կմիավորվի, և մեր երկիրը կհաղթի: Աստված օրհնի մեր երկիրը», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: