Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ թագավորական ընտանիքին և կիսում բրիտանացիների վիշտը արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ թագավորական ընտանիքին և կիսում բրիտանացիների վիշտը արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ

Վրաստանի կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ թագավորական ընտանիքին և կիսում բրիտանացիների վիշտը արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ, – գրել է կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում:

«Ես խորապես վշտացած եմ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի թագավորական գերազանցության մահվան կապակցությամբ: Վրաստանի կառավարության անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում թագավորական ընտանիքին և կիսում բրիտանացի ժողովրդի վիշտը», – գրել է վարչապետը: