Իրակլի Ղարիբաշվիլի. Վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսի դեպքերի թվի աճ, և այս իրավիճակում հիմնական լուծումը պատվաստումն է
Իրակլի Ղարիբաշվիլի. Վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսի դեպքերի թվի աճ, և այս իրավիճակում հիմնական լուծումը պատվաստումն է

Վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսի դեպքերի թվի աճ, և այս իրավիճակում հիմնական լուծումը պատվաստումն է, – լրագրողներին ասաց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, արդեն մեկ միլիոն դոզա չինական պատվաստանյութեր է ներկրվել Վրաստան, և «Pfizer» պատվաստանյութը աստիճանաբար ներկրվում է:

«Վերջին օրերին դուք կարող եք տեսնել, որ մենք ունենք կորոնավիրուսային դեպքերի թվի աճ: Ես ուզում եմ մարդկանց ասել, որ այս իրավիճակի հիմնական լուծումը պատվաստումն է: Դրանից առաջ խնդիր կար, որ երկրում բավարար քանակությամբ պատվաստանյութ չկան, մենք ամեն ինչ արեցինք, որ բավարար պատվաստանյութեր բերենք: «Սինովակի» և «Սինոֆարմի» մեկ միլիոն դոզա պատվաստանյութ տեղում է, «Pfizer»-ի մեկ միլիոն դոզան արդեն սկսվել է ներկրվել, և ամեն հանգստյան օրերին փուլ առ փուլ կներկրվի «Pfizer»-ի պատվաստանյութ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել նվիրաբերել «Pfizer»-ի կես միլիոն դոզա, որը մենք կստանանք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում», – ասաց վարչապետը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքացիները քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերեն ու պատվաստվեն:

«Վերջին շրջանում երեխաների շրջանում դեպքերի թիվն աճել է: Որպես ծնող՝ ես կցանկանայի դիմել բնակչությանը, քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերելու համար: Կառավարությունը այլ լծակներ չունի, քան բնակչությանը առաջարկել մեր սկսած պատվաստումների լայն շրջանակ: Երեկ ռեկորդային թիվ էր, մենք անցկացրեցինք 10 հազար պատվաստում: Սա քիչ է, մենք պետք է բարձրանանք առնվազն 20-30 հազարի՝ ամսական շուրջ կես միլիոն մեր քաղաքացիներին պատվաստելու համար: Բացի այդ, մենք այլ ելք չունենք: Չեմ ուզում կրկին կրկնել «սահմանափակումներ գործարկել» բառերը, ինչը նյարդայնացնում է քաղաքացիներին, վնասում բիզնեսը, և մեր երկիրը չի կարողանա դրան դիմակայել: Ես ուզում եմ, որ բոլորը, մասնավոր հատվածը և յուրաքանչյուր քաղաքացի հասկանան, որ կառավարությունն այժմ աջակցության կարիք ունի: Մենք պետք է համատեղ ջանքերով հաջողությամբ ավարտենք զանգվածային պատվաստումը», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: