Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եm Մայրենիի և Մարտի 9-ի պուրակների բացման առթիվ, սա շատ կարևոր նախագիծ է, հիանալի նվեր է, որ մեր քաղաքապետ Կախա Կալաձեն անակնկալ մատուցեց մեր քաղաքին
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եm Մայրենիի և Մարտի 9-ի պուրակների բացման առթիվ, սա շատ կարևոր նախագիծ է, հիանալի նվեր է, որ մեր քաղաքապետ Կախա Կալաձեն անակնկալ մատուցեց մեր քաղաքին

Նախ և առաջ ես կցանկանայի բոլորիդ շնորհավորել այս շատ կարևոր նախագծի համար, այնպիսի մեծ նվերի համար, որ մեր քաղաքապետ պարոն Կախա Կալաձեն անակնկալ մատուցեց մեր քաղաքին, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Մայրենիի և Մարտի 9-ի պուրակների բացման արարողությանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, Կախա Կալաձեն վերջին չորս տարվա ընթացքում ներկայացրել է եվրոպական ձեռագիր և չափանիշներ:

«Նայելով Մարտի 9-ի և Մայրենիի նորացված այս պուրակներին, ես չեմ կարող չարտահայտել հույզերով այն, ինչ հիմա զգում եմ: Վերջին չորս տարում Կախան իսկապես բերել է եվրոպական ձեռագիր, իսկական եվրոպական չափանիշ: Նա իր քրտնաջան աշխատանքով, իր տաղանդով շատ բան է արել մեր մայրաքաղաքում, կազմակերպել այնքան զբոսայգիներ, այնքան պուրակներ, հանգստի գոտիներ և նվիրաբերել մեր քաղաքին: Շնորհակալություն նրան դրա համար, շնորհակալություն Կախա: Նման կարևոր նախագծի համար մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնենք նրան:

Տեսնում եք, որ վերջին տարիներին մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես է մեր մայրաքաղաքը զարգանում և գեղեցկանում: Այս հարցում նույնպես, իհարկե, կկրկնեմ, անձամբ Կախայի տեսլականը, հմտությունները և նրա թիմը: Գիտեմ, որ նա շատ նախագծեր ունի ծրագրած ենթակառուցվածքների, տրանսպորտի, կանաչապատման, բնապահպանության ուղղությամբ: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել նրան և մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել նրան և իր թիմին», – ասաց վարչապետը: