Իրակլի Ղարիբաշվիլի. Փետրվարի 25-ը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզ, որ մեր հերոսները, ներառյալ յունկերները, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության և ազատության
Իրակլի Ղարիբաշվիլի. Փետրվարի 25-ը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզ, որ մեր հերոսները, ներառյալ յունկերները, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության և ազատության

Մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր նպատակը պետք է լինի մեր երկրի միավորումը, մեր ժողովրդի և ազգի միավորումը, – ասաց Կոջորիի յունկերների հուշահամալիրում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այսօր, փետրվարի 25-ին, մեր երկրի պատմության ամենաողբերգական ամսաթվերից մեկն է: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ իհարկե այս օրը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում է մեր հերոսների մեծ  վաստակը մեր հայրենիքի առջև: Մեր հերոսները, ներառյալ յունկերները, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության և ազատության, այնպես որ, ուստի այս օրը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզ, որ մեր երկիրը, չնայած ժամանակավորապես օկուպացված է, մեր ճանապարհն անցնում մեր երկիրն ամրապնդելով, ժողովրդավարությամբ, տնտեսական զարգացմամբ և բարգավաճմամբ: Սա այն ուղին է, որն ի վերջո կհանգեցնի մեր երկրի միավորմանը: Այստեղ ես կցանկանայի նշել, որ, իհարկե, մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր նպատակը պետք է լինի մեր երկրի միավորումը, մեր ժողովրդի և ազգի միավորումը: Ես մեկ անգամ ևս խոնարհվում եմ մեր զոհված հերոսների առջև և ուզում եմ հարգել նրանց հիշատակը», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: