Իրակլի Ղարիբաշվիլի. Պետք է ամեն բան անենք, որ թույլ չտանք երրորդ ալիք և խուսափենք խիստ սահմանափակող միջոցառումներից
Իրակլի Ղարիբաշվիլի. Պետք է ամեն բան անենք, որ թույլ չտանք երրորդ ալիք և խուսափենք խիստ սահմանափակող միջոցառումներից

Նախ կցանկանայի անդրադառնալ համաճարակաբանական իրավիճակին, որը ցավոք սրվում է ամբողջ աշխարհում, այդ թվում` մեր երկրում, դեպքերի աճը, որն ակնհայտ է վերջին օրերին, մեզանից յուրաքանչյուրից պահանջում է ավելի մեծ ուշադրություն և ավելի մեծ պատասխանատվություն, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում, որն անցկացվեց վիդեոկոնֆերանսի ձևաչափով:

Կառավարության ղեկավարը բնակչությանը կոչ արեց հնարավորինս պահպանել կանոնակարգերը:

«Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք, որ երրորդ ալիքը թույլ չտանք և խուսափենք խիստ սահմանափակող միջոցառումներից: Դրա միակ մեխանիզմը կանոնակարգերին ենթարկվելն է: Պատշաճ կերպով շնչադիմակ կրելը, զերծ մնալով ամեն տեսակ մարդաշատ հավաքույթներից, ներառյալ սոցիալական միջոցառումներ կազմակերպելը. Սրանք տարրական զիջումներ են, որոնք մենք պետք է կատարենք հանուն մեր կյանքի և առողջության: Ես ուզում եմ մեկ անգամ ևս բնակչությանը կոչ անել հնարավորինս պաշտպանել այս կանոնակարգերը», – ասաց վարչապետը: